Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կրկին ստվերի մասին

Կրկին ստվերի մասին
24.01.2014 | 13:47

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում որքան փորձում են ստվերի դեմ պայքարել, այնքան ամեն բան ավելի խճճվում է։ Դրա արդյունքում բարձրանում են ապրանքների գները։ Կառավարությունը հաստատեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը, որով շատ ապրանքատեսակներ դրոշմավորվելու են։ Այն ներկայացվեց որպես ստվերի դեմ պայքար։ Որքանո՞վ այս նոր փոփոխությունը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Արդյո՞ք դրանից չեն տուժի գործարարները, ինչը բացասական ազդեցություն չի թողնի արտադրական ծավալների վրա։ Հարցը ճշտեցինք ՊԵԿ-ի նախագահի տեղակալ ՎԱԽԹԱՆԳ ՄԻՐՈՒՄՅԱՆԻՑ։


-Ես չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում գործարարները խնդիր կունենան։ Ի՞նչ եք առաջարկում՝ գործարարը շարունակի աշխատել ստվերո՞ւմ։
-Ամենևին էլ դա չեմ ասում։ ՈՒզում եմ հասկանալ. ամբողջ աշխարհում ստվերից խուսափելու համար բոլոր ապրանքների վրա կիրառվում են դրոշմանիշե՞ր։
-Ոչ։ Մենք չենք կարող համեմատվել աշխարհի հետ։ Մենք կարող ենք համեմատվել այն երկրների հետ, որոնք գտնվում են տնտեսական զարգացման նույն շրջափուլում, նույն համակարգերի պայմաններում։ Այդ երկրներում կիրառվել են համապատասխան գործիքներ, և ազդեցությունը դրական է եղել։
-ՈՒզում եք ասել, որ այն գործարարները, ովքեր դրոշմանիշեր չեն կիրառում, գործում են ստվերո՞ւմ։
-Ես նման բան չասացի։ Ընդամենը նշեցի, որ սա միջոցառում է, և փորձը փաստում է, որ այն արդյունավետ է, ինչից ելնելով էլ փուլ առ փուլ կիրառվում է։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ